ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը սահմանել է պատժամիջոցներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդու՝ Նիկոլաս Էրնեստո Մադուրո Գուերայի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում:
«Այսօր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կից արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը սահմանել է պատժամիջոցներ Վենեսուելայի ոչ լեգիտիմ ռեժիմի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի որդու դեմ, որի նկատմամբ ավելի վաղ՝ 2017 թվականի հուլիսի 31-ին, սահմանվել էին պատժամիջոցներ: Այդ քայլը ձեռնարկվել էր, քանի որ նա ոչ լեգիտիմ Ազգային Ժողովի անդամ է»,-ասվում է փաստաթղթում:
2017 թվականին Մադուրոյի որդին ընտրվել էր որպես Ազգային հիմնադիր ժողովի անդամ:
Հունվարի 21-ին Վենեսուելայում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք Արեւմտյան երկրներ հայտարարել էին, որ ճանաչում են խորհրդարանի ընդդիմադիր խոսնակ Խուան Գուայդոյին որպես ժամանակավոր նախագահ: Իր հերթին Մադուրոն անվանել էր խորհրդարանի ղեկավարին որպես ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ սատարել էին Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի: Մոսկվայում համարել էին Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» որպես անիրական:





























