Ֆլորիդա նահանգում եկեղեցու ավետարանական-քահանա Ուեյն Սապն այրել է Ղուրանի մի օրինակ:
Նա այդ արարքը կատարել իր գործընկեր Թերրի Ջոնսի դրդմամբ: Մահմեդականների սուրբ գիրքն այրելու գաղափարը պատկանում է հենց Թերրի Ջոնսին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France-Press գործակալությանը։
Ըստ Ջոնսի մեկնաբանության, մարտի 20-ին ինքն ու իր եկեղեցական կողմնակիցները խորհրդանշական «դատ» են կազմակերպել Ղուրանի դեմ: Մի քանի րոպե տեւած քննարկումից հետո, «ատենակալները» Ղուրանին մեղադրել են բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ դատապարտել մահապատժի։ Քահանա Սապը Ղուրանի վրա նավթ է լցրել եւ այրել այն։ Արարողությունը կատարվել է Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում։
Հիշեցնենք, որ Թերրի Ջոնսը 2010-ի ամռանն առաջարկել էր սեպտեմբերի 11-ին «Ղուրան այրելու օր» դարձնել, սակայն հետագայում, անհայտ պատճառներով, նա հրաժարվել էի իրականացնել իր մտահղացումը:





























