Շաբաթ երեկոյան ամերիկյան USS Carney հրթիռային ականակիրը, անցնելով Բոսֆորի նեղուցը, մուտք է գործել Սեւ ծովի ջրեր, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Ներկույմս ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ականակիրը, որի վրա 1.6 հազար կմ հեռավորությամբ Tomahawk թեւավոր հրթիռներն են, շարժվում է Սեւ ծովում Օդեսայի ուղղությամբ, ուր այն պետք է ժամանի կիրակի:
Նավը կմասնակցի Ուկրաինայի ափերի մոտ հուլիսի 1-ին մեկնարկող Sea Breeze 2019 միջազգային ռազմածովային վարժաքներին:
Շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմը հաղորդել է, որ Carney-ը մտել է Սեւ ծով ծովում տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու եւ Sea Breeze 2019 վարժանքներին մասնակցելու նպատակով:
Դա ամերիկյան մարտական նավի 5-րդ մուտքն է Սեւ ծովում ընթացիկ տարվա մեջ:
Ամենամյա ամերիկա-ուկրաինական վարժանքներում կմասնակցեն ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, ինչպես նաեւ Վրաստանի ռազմածովային ուժերի նավերը: Դրանցում կներգրավվի ընդհանուր առմամբ շուրջ 900 զինծառայող:
Ընդ որում՝ այս տարի ԱՄՆ-ը կմասնակցի երկու նավերով՝ Carney ականակրով, որն արդեն 5 անգամ մուտք է գործել Սեւ ծով, ինչպես նաեւ USNS Yuma նորագույն դեսանտային նավով, որն արդեն ժամանել է Օդեսա:





























