ԿԺԴՀ-ի կողմից ապառազմականացված գոտին փակ է զբոսաշրջիկների համար, քանի որ այդ տարածք պետք է ժամանի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով AFP-ին:
Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնական այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում, հայտարարել է, որ կարծում է՝ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները ցանկանում էն հանդիպել իր հետ հարավկորեական կողմից ապառազմականացված գոտի այցելության ժամանակ: Ակնկալվում է, որ նա կժամանի այնտեղ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ:
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում կատարելով Koryo Tours տուրիստական ընկերությանը, որը կազմակերպում է տուրեր դեպի ԿԺԴՀ արեւմտյան զբոսաշրջիկների համար, ապառազմականացված գոտին փակել են կիրակի հյուսիսկորեական կողմից: Գործակալությունը գրում է, որ դա տեղի է ունեցել այն սպասելիքների ֆոնին, որ երկու Կորեաների հետ սահմանում բուֆերային գոտի կարող է այցելել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպելու համար:
Ավելի վաղ թվիթերյան իր էջում Թրամփը գրել էր, որ ապառազմականացված գոտի այցելելու ժամանակ նա կցանկանար հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Խին հայտարարել էր, որ Փհենյանը դրական է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի առաջարկին: Սակայն Սպիտակ տան կողմից տարածված Թրամփի գրաֆիկում ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպումը նշված չէ:





























