ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Վիետնամ կատարած այցին:

«Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին և Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ:

Տպավորիչ էր նաև շրջայցը Գրականության 1000-ամյա տաճարում: Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը»,-գրել է նա: