Հուլիսի 2-ին Երեւանի Սեբաստիայի փողոցի բակերից մեկից փախցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ մեքենան փախցրել է 55-ամյա մի քաղաքացի:

Նա Հասրաթյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանություն եւ տվեց խոստովանական բացատրություն:

Մեքենան հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն: