Եվրամիությունը հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի կողմից նավթի ու գազի հորատումը լուրջ անհանգստություն է առաջացնում, հաղորդում է AP-ը:

«Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արեւելքում հորատման անօրինական աշխատանքները լուրջ անհանգստություն են առաջացնում: Դա հորատման երկրորդ օպերացիան է, որը լարվածություն է առաջացնում եւ խախտում Կիպրոսի ինքնիշխանությունը»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:   

Վերջին 2 ամսում «Յավուզ» հորատիչ նավը երկրորդն է, որն ուղարկվել է Կիպրոս: Եվս մեկ նավ՝ «Ֆաթիխ»-ը, գտնվում է Կիպրոսի արեւմտյան ափում մայիսի սկզբից: