Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարից մահացած Սուրենավան գյուղի բնակիչ 20-ամյա Աստղիկ Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 7-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը:
Նա ասաց, որ 20-ամյա Աստղիկը Արարատ քաղաքում քոլեջում էր սովորում եւ դասից տուն վերադառնալիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել:
Նշենք, որ մահացածներից 21-ամյա Ժենյան եւս Սուրենավանից էր, նա ամուսնու հետ է եղել, ամուսնու վիճակը ծանր է:
Դժբախտ պատահարից մահացած տատ ու թոռը Արմաշ գյուղից թին․ նրանց հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:
«Գազելի» վարորդ, Արարատ գյուղի բնակիչ 50-ամյա Վաչիկ Ասլանյանի հուղարկավորությանը տեղի կունենա հուլիսի 10-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, 13 հոգի տուժել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Toyota»-ի վարորդը Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):





























