Չինաստանը պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն անհապաղ չեղարկի Թայվանին զենքի պոտենցիալ վաճառքը 2,2 մլրդ դոլարի չափով, ներառյալ՝ մարտական տանկեր եւ զենիթային հրթիռներ, հաղորդում է AFP-ը:
Չինաստնի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանի դիվանագիտական ալիքները պաշտոնական բողոքներ են ստացել, որոնք զենքի վաճառքի հետ կապված «դժգոհություն եւ վճռական անհամաձայնություն» են հայտնում:
ԱՄՆ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցով գործակալության տվյալների համաձայն՝ գործարքը ներառում է M1A2T Abrams 108 տանկեր, 250 Stinger զենիթային հրթիռներ՝ ավելի քան 2,2 մլրդ դոլարի չափով:
Ենթադրյալ գործարքը, գործակալության պնդմամբ, կնպաստի մարտական տանկերի արդիականացմանը, հակաօդային պաշտպանության համակարգերի բարելավմանն ու ԱՄՆ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության աջակցմանը՝ Թայվանի պաշտպանունակության ամրապնդմանն օժանդակելու միջոցով:
Գործակալությունը նշում է, որ զենքի պոտենցիալ վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը:
Գեն Շուանի խոսքով՝ գործարքը «խախտում է միասնական Չինաստանի սկզբունքներն ու կոպտորեն միջամտում է երկրի ներքին գործերին»:





























