Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պնդում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, երբ նրա մոտ կրկին դող էր սկսվել Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Սա արդեն այդպիսի երրորդ դեպքն էր՝ սկսած հունիսի կեսերից:

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է Մերկելը Ռինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես վերջերս ասել եմ, որ աշխատում եմ այդ ուղղությամբ: Այդ գործընթացը դեռ ավարտված չէ, սակայն առաջընթաց կա, եւ ես պետք է որոշ ժամանակ ապրեմ այդպես, սակայն ինձ մոտ ամեն ինչ լավ է, եւ կարիք չկա անհանգստանալ ինձ համար»,-հավելել է նա: