Լիբիայի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Հորդանանի նախկին ԱԳ նախարար Աբդուլիլա Խատիբը նախօրեին ուշ երեկոյան Տոբրուկ քաղաքում  բանակցություններ է անցկացրել  Լիբիայի ցուցարարների ներկայացուցիչների հետ: Դիվանագետը լսել է լիբիական ընդդիմության կարծիքը երկրում առկա ճգնաժամի վերաբերյալ:

Նրա հավաստմամբ` ընդդիմությունը վերահաստատել է իր պահանջները` դադարեցնել իր կողմից գրավված քաղաքների պաշարումը կառավարական ուժերի կողմից, ինչպես նաեւ դադարեցնել կրակը: Խատիբը, մասնավորապես, հանդիպել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցչի`Մուստաֆա Աբդել-Ջալիլեի եւ նրա համախոհների հետ:  ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը  Տոբրուկ է ժամանել Կահիրեից: Նա խոստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցել  լիբիական ընդդիմության կարծիքն ու պահանջները, որոնք պայքարում են երկիրը շուրջ 40 տարի կառավարող նախագահի` Մուհամար Քադաֆիին գահընկեց անելու համար: