«Սինոփսիս Արմենիա» ընկերության գրասենյակում այսօր` մարտի 25-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են այս տարվա մրցանակաբաշխության հաղթողների թեկնածությունները:
Նիստի սկզբում Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանն ակադեմիայի անդամության դիպլոմ է հանձնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաեւ ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ` Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին:





























