Իտալիայի քաղաքացիները ՄԱԿ-ին կոչ են արել ավանդական նեոպոլիտանական պիցան ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ոչ նյութական ժառանգության ցանկում:
Իրկանացված հարցումները ցույց են տվել, որ երկրի բնակչության մեծ մասը հատկապես այդ ուտեստն է ցանկանում տեսնել մշակութային արժեքների ցանկում, գրում է Rosbalt-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելու համար առաջարկվել են նաեւ Սիեննայի ամենամյա ձիարշավի, Քրեմոնում թավջութակի արտադրության եւ Վիարեջիոյում կառնավալային արարողության թեկնածությունները:
Նշենք, որ ոչ նյութական արժեքների ցանկը որոշվել է ստեղծել 2003-ին` պահպանելու համար մշակութային ժառանգության առավել արժեքավոր հուշարձանները:





























