UNICEF-ի աջակցությամբ սոցիալական ծրագրեր կիրականացվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում: Այսօր` մարտի 29-ին

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել  է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին հետ: Վերջինս քաղաքապետին է  ներկայացրել Հայաստանում ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի գործունեության հիմանական ուղությունները։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներգրավվածությունն ու ջանքերը, որ գործադրում եք երեխաների կրթության, դաստիարակության պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հատկապես ուրախալի  է մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին վերջերս Ձեր կայացրած որոշումը»,– նշել է UNICEF–ի հայաստանյան ներկայացուցիչն ավելացնելով, որ կարեւոր եւ ողջունելի են նաեւ նման գործընթացներին գործարար շրջանակներին մասնակից դարձնելու մոտեցումը։

Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է UNICEF–ի հայաստանյան գործունեության շրջանակներում հնարավոր համագործակցության եզրերը, նշելով, որ քաղաքապետարանը, մասնավորապես, ակնկալում է խորհրդատվական աջակցություն առողջապահության եւ կրթության ոլորտների կառավարման բնագավառում։

«Բիզնեսի ներգրավումը քաղաքային տնտեսության կառավարման որոշ ոլորտներում կբերի նրան, որ բյուջեի ազատված միջոցները կուղղվեն սոցիալական տարբեր ծրագրերի իրագործմանը»,– նշել է Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝  «Մաքուր ջուր» ընկերությունը, UNICEF-ի աջակցությամբ, սոցիալական ծրագիր կիրականացնի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում։