Վաղը` մարտի 30-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում «Ծոմ Ազատության» հացադուլի 15-րդ օրը բոլորած, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքով կդիմի համաքաղաքացիներին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել է մարտի 14-ից: 9 օր շարունակ ոստիկանները թույլ չէին տալիս նրան վրան տեղադրել, ցրտից ու անձրեւից պաշտպանվելու համար, սակայն հետո թույլ տվեցին: Ավելին, «Ժառանգության» առաջնորդին սկսեցին այցելել բարձր պաշտոնյաներ, այդ թվում ԱԺ նախագահն ու ՀՀ ոստիկանապետը:





























