Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է 19-րդ դարի հայ ազգային, ակնառու գործիչ, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ուխտի անդամ Տ. Մելքիսեդեկ վարդապետ Մուրադյանցի «Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ» աշխատությունը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայ եկեղեցու պատմություն» մատենաշարի հերթական այս գիրքն ընդգրկում է Հայ Եկեղեցու պատմության` Ք.հ. 34-1867թթ. ընկած ժամանակաշրջանը:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:





























