Տավուշի մարզում մարտի 30-ի գիշերը «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է  «BMW-X 5» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի 2 ուղեւորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: