Լուրերը, թե հայկական կողմը Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ղարաբաղյան կողմը հարգում է հրադադարի ռեժիմը եւ շփման գոտու երկարությամբ ոչ մի կրակոց չի կատարել»,- տեղեկացրեց նա:
Նշենք, որ ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ հայկական զինված ուժերը մարտի 31-ին Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում թիկունքից վիրավորվել եւ հոսպիտալ է տեղափոխվել ադրբեջանցի զինծառայող, 1991 թվականին ծնված Աղա Աղամիր օղլու Հուսեյնովը։




























