Ապրիլի 1-ին ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումն անցկացվելու է Ֆիզուլիի ուղղությամբ, համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:
ԼՂՀ կողմից դիտարկումն անցկացնելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը` դաշնային օգնականներ Իմեր Պալատինուսի, Անտալ Հերդիչի եւ Մարիուս Պուոձիունասի հետ:
Ադրբեջանական ոկղմից մասնակցելու են դաշտային օգնականնե Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը:





























