ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` մարտի 31-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին:





























