Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապրիլի 1-ի երեկոյան գողություն կատարելու կասկածանքով, Եղվարդի խճուղուց բերման են ենթարկել 34-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. մայիսին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Օրբելի Եղբայրների փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել է կանխիկ գումար եւ ոսկյա ականջօղ:
Կատարվում է նախաքննություն:





























