Աֆղանական Քանդահար քաղաքում զանգվածային անկարգությունների մասնակիցների թիվը հասել է 100-ի: Անկարգությունների պատճառն այն է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հոգեւորական Թերրի Ջոնսը կազմակերպել է «Ղուրանի» հրապարակային այրում, ինչը զայրացրել է Աֆղանստանի մահմեդականներին: Անկարգությունների արդյունքում տասնյակ վիրավորներ մարդիկ վիրավորվել են, որոնց թվում բազմաթիվ երեխաներ են եղել:

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, անցյալ ուրբաթ` անմիջապես աղոթքից հետո, երբ մոլլան ներկաներին պատմել է «Ղուրանի» այրման մասին եւ կոչ արել վրեժ լուծել իսլամի դեմ ոտնձգության համար, զայրացած ամբոխը  «Մահ Ամերիկային» «Մահ Իսրայելին» բացականչություններով շտապել է Մազար-ի-Շարիֆում գտնվող ՄԱԿ-ի շենքի մոտ:

Զայրացած ամբոխը փորձել է ներխուժել ՄԱԿ-ի շենք, որտեղ ադմինիստրատորները ծեծել են ցուցարարներից մեկին, եւ ոստիկանությունը սռիպված է եղել կրակ բացել:

Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն,  այժմ քաղաքում իրավիճակը հաջողվել է կայունացնել, միայն թե իշխանությունների որոշմամբ` առայժմ բոլոր խանութները փակ կլինեն:

Միաժամանակ, լրատվամիջոցները պարզել են աֆղանական Մազար-ի-Շարիֆ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի շենքի մոտ տեղի ունեցած ողբերգության մանրամասները: Սպանվել էին առաքելություն իրականացնող 7 արտասահմանացի ներկայացուցիչներ, երկու գրոհայիններ էլ գլխատվել էին: Արտասահմանցիներից միակ փրկվողը  ռուս դիվանագետ Պավել Երշովն է եղել. նա  իր կյանքը վտանգի ենթարկելով` հարձակվողների ուշադրությունը շեղել է իր վրա:

Մահացածների շարքում են եղել 53-ամյա մի կին, ով նորվեգական ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Սիրի Սքերը, Ռումինիայի քաղաքացի`43-ամյա Ֆիլարեն Մոլկոն եւ 33-ամյա Իոախիմ Դունգելը` Շվեդիայից:

Վերլուծաբանները կարծում են, որ ամերիկացի պաշտոնյայի եւ նրա համախոհների  սադրիչ վարքագիծը լուրջ հետեւանքներ կունենա: Ի վերջո, հիմա էլ Լիբիայում միջազգային կոալիցիայի գործողությունները մահմեդական աշխարհում կարող են ընկալել ոչ թե որպես օգնություն ժողովրդական երկիր դառնալու ճանապարհին, այլ ոտնձգություն իսլամական արժեքների նկատմամբ:

Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններն Աֆղանստանում բռնկվել էին, երբ մարտի 21-ին ամերիկյան Գեյնեսվիլ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) եկեղեցիներից մեկում հոգեւոր հովիվ Ուեյն Սափը այրել էր «Ղուրանը»: Դա տեղի էր ունեցել  մեկ այլ հոգեւոր հովվի`Թերրի Ջոնսի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ:

Ջոնսն իրեն մեղավոր չի համարում  տասնյակ մարդկանց զոհվելու համար, ավելիին` նա արդեն հայտարարել է իսլամի դեմ նոր բողոքի ակցիայի մասին, որը պետք է տեղի ունենա ապրիլի 22-ին Միչիգանի Դիրբորնե մզկիթի առաջ: