Ոստիկանությունում ապրիլի 2-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հարակից ավազահանքում հայտնաբերվել է ականանման իր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը եւ ՀՀ ՊՆ ականազերծող մասնագետների խումբը, որը ժամը 17.25-ին տեղում պայթեցման եղանակով վնասազերծել է ձեռքի հրետանային նռնականետի ականը: