Եմենի հարավարեւմտյան Թաիզ քաղաքում, ապրիլի 4-ին, ուժայինները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի արդյունքում  մեկ մարդ զոհվել է, 30-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը։

Գործակալության հաղորդմամբ,  ոստիկանները կրակել են ցուցարարների վրա, երբ նրանք ցանկացել են մտնել Թաիզ քաղաքի կառավարության շենք։

Դեպքի մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Նախօրեին Եմենի ոտիկանությունը Թաիզ քաղաքում ընթացող հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ էին օգտագործել:

Հիշեցնենք, որ հակակառավարական հուզումները Եմենում սկսվել են փետրվարից: Նրանք պահանջում են նախագահ Ալի Սալեհի հրաժարականը, ով Հյուսիսային Եմենի նախագահ է դարձել 1978 թվականին։