Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Իդիլի շրջանում թուրք զինվորականները որոնողական գործողություններ են կատարել, որի ընթացքում հայտնվել են ականապատ հատվածում։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  թուրք զինվորականները հայտնվել են PKK-ի կողմից ավելի վաղ ականապատած տարածքում, որի հետեւանքով պայթյուն է որոտացել:

Վիրավորված 6 զինվորականները տեղափոխվել են հիվանդանոց։