40-ամյա Հովիկ Ս.-ն ապրիլի 4-ին զանգահարել է Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս եւ հայտնել, որ ժամը 13.00-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, պատճառել վնասվածքներ եւ նրան տեղափոխել տուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:





























