Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում ապրիլի 5-ին ցուցարարների եւ զինված ուժերի միջեւ նոր բախումներ են գրանցվել, կան վիրավորներ։ Նախօրեին երկրի տարբեր քաղաքներում բախումների արդյունքում 19 մարդ էր զոհվել, հարյուրավորները վիրավորվել էին:

Հաղորդվում է, որ փետրվարից սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 150 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհին կոչ է արել հրաժարական տալ։ Էշթոնն ասել է, որ դա պետք է արվի անհապաղ։