Հայաստանի կառավարությունն իր անարդյունավետ գործունեության արդյունքում սպառել է գյուղական բնակիչների վստահությունը: Այդ մասին գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը խիստ քննադատության է ենթարկել համակարգող գերատեսչությունների գործունեությունը: «Այսպես 2009-2010թ.թ. նախարարության բյուջետային ծախսերի 2,4 տոկոսն ուղղվել է խորհրդատվական ծառայություններին, սակայն 340 հազար տնտեսություններից միայն 45 հազարն են օգտվել այդ ծառայությունից»,- նկատել է նախարարը:

Ըստ Կարապետյանի արդյունավետ պայքար չի մղվել կրծողների դեմ: Նախարարը նշել է, որ հանրապետության ցանքատարածությունների գրեթե 50 տոկոսը չի օգտագործվում ըստ նշանակության, չհիմնավորված բարձր են մնում պարարտանյութերի գները:

Վերջում Կարապետյանը ուրախությամբ հայտնել է, որ ֆերմերներին վարկեր են տրամադրվելու: