Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը ապրիլի 7-10-ին կայցելի Թուրքիա Աբխազիայի եւ Կովկասի սփյուռքի հրավերով:
«Ես երբեք չեմ եղել Թուրքիայում: Դա մի երկիր է, որտեղ ապրում են մեր բազում հայրենակիցներ: Սխալ է, որ Աբխազիայի նախագահը չի այցելել Թուրքիա եւ չի հանդիպել այնտեղի աբխազական համայնքի հետ վերջին 5 տարիների ընթացքում»- հայտարարեց Բաղապշը` նշելով, որ նախկինում մի քանի անգամ ծրագրված է եղել իր այցը, բայց խափանվել է պաշտոնական Թբիլիսիի կողմից: Այս մասին հաղորդում է Today`s Zaman-ը:
«Նախեւառաջ, պետք է սկսենք բարիդրացիական հարաբերություններից: Երկկողմանի հարաբերությունները կարող են սկսվել տնտեսական հարաբերությունների եւ փոխադարձ այցելություների վերականգնումից: Մենք պետք է ստեղծենք տրանսպորտային ենթակառւցվածքներ Թուրքիայի եւ Աբխազիայի միջեւ»,-հայտարարել է նա:





























