Ստավրոպոլի խորհրդարանի 6-րդ գումարման քաղաքային դումայի հերթական նիստում քաղաքապետ են ընտրել դումայի նախագահ Գեորգի Կոլյագինին։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, 19 պատգամավորներից բաղկացած խումբն առաջարկել են Գեորգի Կոլյագինի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար: Այլ թեկնածուներ չեն առաջադրվել։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, 26 կողմ եւ 4 դեմ ձայներով Կոլյագինն ընտրվել է քաղաքաապետ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ստավրոպոլի քաղաքապետ Նիկոլայ Պալցեւինը հրաժարական էր տվել։

Մարտի 31-ին Մոսկվայում «Եդենայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նիստում համաձայնության են եկել, որ Ստավրոպոլի դումայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվի եւ ընտրվի Գեորգի Կոլյագինը: