Ռամզան Կադիրովը երկրորդ անգամ ստանձնել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնը: Արարողությունը սկսվել է Ռուսաստանի եւ Չեչնիայի օրհներգերի կատարմամբ, ինչից հետո Ռամզան Կադիրովը, ձեռքը դնելով Ռուսաստանի Սահմանադրության վրա, երդում է տվել ռուսերեն եւ չեչեներեն լեզուներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կադիրովի թեկնածությունն առաջադրել էր Չեչնիայի խորհրդարանի քննարկմանը փետրվարի 28-ին, եւ մարտի 5-ին պատգամավորները հաստատել են այն: Չեչնիայի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Սա Կադիրովի երկրորդ ժամկետն է, առաջին անգամ նա հանրապետության ղեկավար է դարձել 2007թ. մարտի 2-ին:





























