Թուրքական «Անկարա» նավը ապրիլի 5-ին Չեշմե նավահանգիստ է հասցրել Մուամար Քադաֆիի ուժերի հետ բախման արդյունքում վիրավորված Լիբիայի ավելի քան 320 բնակիչների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այդ նավով Լիբիայից Թուրքիա բուժման նպատակով տեղափոխվել են 158 մարդ, այդ թվում՝ 108 լիբիացի, 21 թուրք եւ այլ պետությունների՝ Գերմանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Սիրիայի 29 քաղաքացիներ։
Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Ակդագի խոսքով, 70 վիրավորների վիճակը ծանր է գնահատվում։
Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբիային։
Թուրքիան ի սկզբանե հանդես էր եկել Լիբիայի դեմ գործողություններ սկսելու նախաձեռնության դեմ։





























