Փարիզում չարտոնված ցույցը ցրելու ժամանակ Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են 61 մարդու, այդ թվում` 19 կանանց: Ակցիայի մասնակիցները բողոքել են օրենքի դեմ, որով արգելվում է մահմեդական կանաց ծածակել դեմքը:

Հասարակական վայրերում եւ փողոցում դեմքն ամբողջությամբ ծածկելն արգելող օրենքն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2010թ. սեպտեմբերին:

Արգելքը գործելու է ապրիլի 11-ից: Օրենքը խախտողներին սպառնում է տուգանք`  150 եվրոյի չափով կամ օրինապահ քաղաքացու դասընթացներ: Բացի այդ, օրենքը նախատեսում է 30 հազար եվրոյի տուգանք  եւ ազատազրկում նրանց համար, ովքեր կանանց կստիպեն կրել դեմքը ծածակող հիջաբ:  Անչափահասների նկատմամբ նման պարտադրանք կիրառողների համար կրկնակի խիստ պատիժ է նախատեսվում: