Ֆրանսիայում ապրիլի 11-ից ուժի մեջ է մտնում հանրային վայրերում եւ փողոցում դեմքը ծածկող հագուստն արգելող օրենքը: Օրենքի խախտումը պատժվում է 150 եվրոյով:

Օրենքն արգելում է հանրային վայրերում գլխաշոր կրել, այդ թվում` իրանական փարաջա, արաբական նիկաբ, եւ աֆղանցի կանանց բուրկաներ: Բոլոր այդ հագուստները լիովին ծածկում են մարմինըը, իսկ աֆղանական բուրկան անգամ դեմքն է փակում:

Օրենքի նախաձեռնողը պահպանողական «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն է, իսկ դրա առաջնորդը` նախագահ Նիկոլա Սարկոզին բազմիցս ասել է, թե դեմքը ծածկող հագուստը «նվաստացնում է կնոջ արժապատվությունը»:

Ընդ որում մահմեդական կանայք իրավունք ունեն փարաջա կրել տանը, հյուրանոցային համարներով, փակ տարածքներում եւ ձեռնարկություններում, պաշտամունքի վայրերում, կրոնական արարողություններին եւ թատերական ներկայացումներում: