Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ծայրահեղ աջ Բրիտանական ազգային կուսակցության 41-ամյա անդամ Շիոն Օուենսը` հասարակական կարգի խախտման մեղադրանքով, ոստիկանության տվյալներով, նա այրել է Ղուրանն իր ավտոտնակում եւ տեսագրել դա:
Օուենսը, հագնելով «Սպիտակների օրենքն է` չհանձնվել» գրառումով շապիկը, մահմեդականների սուրբ գիրքը թրջել է կերոսինով եւ այրել: Հայտնի չէ, թե երբ է նա վառել գիրքը, բայց տեսագրությունը լայն տարածում է գտել ինտերնետում: Այժմ ձերբակալվածը պետք է կանգնի դատարանի առջեւ:
Նշենք, որ ամերիկացի քահանա Թերրի Ջոնսը մարտի 20-ին Ֆլորիդայում վառել էր Ղուրանը, ինչից հետո Աֆղանստանում անկարգություններ էին սկսվել: Դրանց հետեւանքով, մահացել էր առնվազն 38 մարդ: Ջոնսը հայտարարել է, թե իր մեղքը չի զգում Քանդահարում տեղի ունեցածի համար:





























