Ֆրանսիայում հասարակական վայրերում եւ փողոցում դեմքը ծածկող հագուստն արգելող օրենքի ընդունումից մի քանի ժամ հետո գրանցվել է առաջին ձերբակալությունը:
Ավինյոնում այսօր` ապրիլի 11-ին կինը պատրաստվում էր գնացք նստել Փարիզում, որտեղ նա պետք է հարցազրույց տար նոր օրենքի մասին, որն արգելելում է հասարակական վայրերում կրել փարանջա, նիկաբ, եւ չադրա: Նա նշել է, որ, ինչպես Ֆրանսիայի մահմեդական համայնքի մյուս անդամներ, ինքը եւս այս օրենքը համարում է հակասահմանադրական:
Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 11-ից:
Փարանջայով, չադրայով եւ նիկաբով կանանց ոստիկանները կանգնեցրել են Փարիզի փողոցներում: Այս մասին գրել է Agence France-Presse, որին հղում է արել «Lenta.ru»-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում ապրիլի 11-ից ուժի մեջ է մտնում հանրային վայրերում եւ փողոցում դեմքը ծածկող հագուստ կրելն արգելող օրենքը: Օրենքի խախտումը պատժվում է 150 եվրոյով:





























