Բացի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, Ստամբուլում մայիսի 9-13-ին ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների խորհրդաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Գոհար Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանը մտադիր չէ մասնակցել այդ խորհրդաժողովին: «Նա աննպատակահարմար է համարել իր մասնակցությունն այդ խորհրդաժողովին»,- հաղորդել է Պողոսյանը:
Նախօրեին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հաստատել է թուրքական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանին հրավիրել են ՄԱԿ-ի խորհրդաժողովին: Նրա խոսքով, Հայաստանի նախագահի մասնակցության հարցը քննարկվում է ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների հետ` աշխատանքային կարգով: Միեւնույն ժամանակ Արզումանյանը նշել էր, որ առաջիկայում Թուրքիայի ղեկավարության հետ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն:





























