Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որով հնարավոր է դառնում թուրք զինծառայողներին ուղարկել Լիբիա: «Քվեարկությանը մասնակցել է 509 պատգամավոր, որոնցից 325-ը օրինագծին կողմ է քվեարկել, 184-ը՝ դեմ»,-այդ արդյունքները ներկայացրել է խորհրդարանի խոսնակ Մուսատաֆ Շենթոփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան օրինագիծը ներկայացվել էր խորհրդարանին դեկտեմբերի 30-ին Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) կողմից, որի նախագահն է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել է Sozcu թերթը, այդ օրինագծի շրջանակում առաջին փուլում խոսքը կարող է վերաբերել զինվորական ոլորտի մասնագետների՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) մարտիկներին սովորեցնելու համար ուղարկելուն:
Դեռ ավելին, պարբերականի պնդմամբ, Անկարան կարող է դիտարկել ԱՀԿ-ին «Հիզար» եւ «Կորկութ» հակաօդային պաշտպանության համակարգերը մատակարարելու հնարավորության մասին:
Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) Տրիպոլիում օգնություն խնդրի նրանից: Նոյեմբերի 28-ին Անկարան եւ Տրիպոլին ստորագրել են համագործակցության մասին, այդ թվում՝ ռազմական ոլորտում հուշագիր:
Ներկայումս Լիբիայում զուգահեռաբար գործում է գործադիր իշխանության երկու մարմին. Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ընդունված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուրայման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում, որին սատարում է Լիբիայի ազգային ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի կողմից: Դեկտեմբերի 12-ին Խաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա վճռորոշ հարձակման մասին՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդտեղ կուտակված ահաբեկչական խմբավորումներին:



























