Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին:

Այրվել են տաղավարի (50 քմ) կախովի առաստաղը և փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ: