ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ օտարերկրյա միջամտությունը բարդացնում է իրավիճակը Լիբիայում, հաղորդում է Սպիտակ տունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ու Էրդողանն «ընդգծել են տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցում դիվանագիտության կարեւորությունը»։

Երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են իրավիճակը Սիրիայում։ «Առաջնորդները համաձայնվել են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար Իդլիբում ապաէսկալացիայի անհրաժեշտության շուրջ»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։