Երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին եւ նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ վարորդը հայտնաբերվել է, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու ԲԿ։
Մարտունու ոստիկանները մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում վարորդին գտել են. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, որը եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է եղել։






























