Նյու Դելիում 4 տղամարդու դատապարտել են մահապատժի այն պատճառով, որ նրանք մասնակցել են 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությանը, տեղեկացնում է CNN-ը։

Խոսքը 2012 թվականին տեղի ունեցած դաժան բռնաբարության մասին է, որը հանգեցրել է զանգվածային ցույցերի ամբողջ Հնդկաստանում։ Բռնաբարության զոհը ստացած տրավմաներից մահացել է հարձակումից երկու շաբաթ հետո։

Մեղադրյալները դատապարտվել են մահապատժի կախաղանի միջոցով։ Դատավճիռն ի կատար կածվի հունվարի 22-ին, Թիհար բանտում։

Մեղադրյալներից մեկը բանտում ինքնասպանություն է գործել 2013 թվականին, իսկ վեցերորդը անչափահաս էր եւ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։