Երկու հրթիռներ են ընկել Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են կառավարական գերատեսչությունները եւ դեսպանությունները, պատմել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն առայժմ չկա։

Իր հերթին, լիբիական al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ իրաքյան մայրաքաղաքի կենտրոնում, այդ թվում ԱՄՆ դեսպանության մոտ, լսվում են տագնապի օդային ազդանշաններ։

Հունվարի 5-ին «կանաչ գոտին» նույնպես ռմբակոծության էր ենթարկվել։ Այն ժամանակ մի քանի մարդ էր տուժել։