Իսլամը որպես դավանանք Մոլդովայում պաշտոնական կարգավիճակ է ստացել, հաղորդում է IslamNews-ը: Այժմ Մոլդովայի մահմեդականներն իրավունք ունեն համատեղ աղոթքներ անելու, մզկիթներ եւ այլ կրոնական շինություններ կառուցելու, բաց հայտարարելու իրենց դավանանքի մասին:

Մոլդովայի արդարադատության նախարարությունն արդեն գրանցել է առաջին մահմեդական կրոնական կազմակերպությունը` Մոլդովայի Հանրապետության Իսլամական Լիգան:

Մոլդովայի բնակչության գերակշիռ մասը` 98 տոկոսը, ուղղափառներ են: