Հորդանանի անվտանգության ուժերը Զարքա քաղաքում ռադիկալ իսլամիստների՝ սալաֆիստների կողմակիցների ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։ Ապրիլի 15-ին ռադիկալ շարժման մասնակիցները պահանջել են բանտից ազատ արձակել «Ալ-Քաիդայի» 200 ծայրահեղականների։

Իսլամիստների հետ բախման արդյունքում 48 ոստիկան է վիրավորվել, նրանցից 6-ի վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Զարքայում տեղ ունեցած բախումները վերջին երեք շաբաթվա ամենավտանգավոր իրադարձություններից են։

Նույն օրը Ամմանում ընդդիմության կողմակիցների անցկացրած զանգվածային ցույցն անցել է առանց միջադեպերի։ Դրա մասնակիցները պահանջել են վարչապետ Մաարուֆ ալ-Բահիտի հրաժարականը։