Ամերիկացի սկանդալային քահանա Թերրի Ջոնսը, ով հայտնի էր դարձել ողջ աշխարհում Ղուրանի այրմամբ եւ մտադիր էր նման մի ակցիա էլ իրականացնել ապրիլի 22-ին, մեկ ժամ անցկացրել է դատարանում, մեկ ժամ էլ` բանտում:
Ջոնսին դատարան են ուղարկել երեկեյան դատական նիստից հետո: Դատարանը որոշել էր, որ Միչիգանի Դիբորն քաղաքի մզկիթի մոտ նախատեսված ակցիան կարող է բռնությունների ալիքի հանգեցնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատարանը նաեւ պահանջել էր խորհրդանշական 1 դոլար տուգանք վճարել 1846թ. ընդունված օրենքին համապատասխան, քանի որ Ջոնսի գործողություններում «հանրային անդորրին ուղղված սպառնալիք կա»:
Քահանան հրաժարվել է վճարել` մեղադրելով դատարանին խոսքի ազատությունը խախտելու մեջ, եւ ուղարկվել է քրեակատարողական հիմնարկություն:
Մոտ մեկ ժամ անց Ջոնսին եւ նրա զինակից Ուեյն Սեփփին ազատ են արձակել, երբ անհայտ մեկը նրանց փոխարեն վճարել է տուգանքը:





























