Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։
Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Քաղաքացին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։











