Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ապրիլի 27-ին Արգավանդ գյուղում գտնվող մի հիմնարկությունից  գողություն կատարելու պահին բերման են ենթարկել 22-ամյա Դավիթ Ա.-ին եւ 26-ամյա Արսեն Ա.-ին`  վերջինիս  վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, նրանք ցանկապատի վրայից մուտք են գործել նշված ընկերության տարածք, բացել մուտքի դուռը եւ վարչական շենքի 2-րդ հարկից ապամոնտաժել կահույքը:

Գողության պահին Դավիթ Ա.-ն փորձել է դիմել փախուստի, սակայն փախուստը կանխվել է ոստիկանների կողմից:

Կատարվում է քննություն: