Հայաստան բնակչության 80 տոկոսն աղքատ է. անգամ Լիբիայում ու Թունիսում մարդիկ ավելի լավ էին ապրում, քան Հայաստանում: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հավելելով, թե դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հայերի համբերությունը:
Նրա ներկայացմամբ, Հայաստանի իշխանությունները վերջին օրերին մեղմացրել են իրենց դիրքորոշումը ընդդիմության նկատմամբ, որի պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում ապահովել տնտեսական աճ, կարգավորել տնտեսական վիճակն ու լուծել խնդիրները:
Նախկին վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում խոշորացման գործընթաց է տեղի ունենում եւ հիմա հերթը հասել է հողերի խոշորացմանը: Մասնավորապես, ըստ նրա, խոշոր սեփականատերրը հողեր են գնել, ինչը գյուղացիների համար գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձրել է ոչ շահավետ:
Ըստ Բագրատյանի, 150 մլրդ դրամի ստվեր կա շինանյութի արտադրության ոլորտում, պաշտոնական վիճակագրությամբ նվազել է աշխատողների թիվը, փակվում են խանութները: Ամփոփելով իր խոսքը, նա նշել է, որ իշխանափոխության օրը հեռու չէ:





























