Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքը կայանալու է մայիսի 31-ին: Այդ մասին իր ելույթում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը նշել է, թե իշխանություններն ամբողջությամբ կատարել են ընդդիմության երեք պահանջներից երկուսը, իսկ մյուսը կատարելու համար դեռ ժամանակ ունեն: Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանից եւ մյուս քաղբանտարկյալներից, որ իրենց նախանշած ժամկետում ազատ չեն արձակվել, սակայն նշել է,թ ե վստահ է, որ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքում նրանք հարթակից կողջունեն ժողովրդին:

Այս պահին արդեն սկսվել է ընդդիմության երթը Երեւանի փողոցներում: